Լրահոս
Քաղաքական
21:00
01.02.25
340

Այս ստորությունը կարող է անել միայն Փաշինյանը. թուրքերը «միջանցք են բացում», հայերը Մեղրիից են խոսում

Հայաստանի իշխանությունը Սահմանադրությունը փոխելու հանձնաժողով է ստեղծել: Փաշինյանն էլ երեկվա ասուլիսում հաստատել է, որ նույն բանի մասին են խոսում Հայաստանն ու Ադրբեջանը, երբ մեկն ասում է պարզեցված ընթացակարգով ճանապարհ, մյուսը՝ «Զանգեզուրի միջանցք»: Այդ ճանապարհը, որ անցնելու է Մեղրիով, իրար է կապելու Ադրբեջանն ու Թուրքիան:

Անկարայի վաղնջական այդ նախագիծը, ըստ թուրքական պետական լրատվամիջոցի, ավարտական փուլ է մտել՝ Անկարան ու Բաքուն ամեն ինչ անում են «Զանգեզուրի միջանցքով երկաթուղու և ավտոմայրուղու նախագծերի շինարարությունն ավարտին հասցնելու համար»: