Լրահոս
Հասարակական
12:20
26.05.22
135

Այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին․ Կարին Տոնոյան

Img default alt hy

Մեր պահանջն է,  որ նախ պարտադիր ներկա լինենք դատական նիստերին, մեզ տրվի երրորդ կողմի կարգավիճակ, որպեսզի մենք նիստերին հարց տալու կամ  ինչ որ բան ասելու իրավունք ունենանք։ Այս մասին ԲԴԽ դիմաց  բողոքի ակցիայի ժամանակ ասել է 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

Նա նաև նշել է, որ սովորաբար դատախազները դատի ժամանակ ավելի շատ  տուժողի կողմից են, բայց իրենք ականատես են լինում այս նիստերին, որ դատավորը, դատախազները փոխադարձ իրար են պաշտպանում հենց տուժողների դեմ։

«Սա մեզ համար արդեն մտածելու տեղիք տվեց, որ այս դատը հնարավոր չէ լիարժեք իրավական դաշտում տեղի ունենա, արդեն կա միտում, թե որ ուղղությամբ տանել դատը։ Սրանք մեր ենթադրություններն են, հիմքը տվել են դատավորն ու դատախազը»,- ասել է Կարին Տոնոյանը։

Նա նշել է՝ իրենք այսօր բողոքի ակցիա են իրականացնում ԲԴԽ դիմաց, քանի որ բոլոր հրահանգները հենց ԲԴԽ-ից են իջեցվում. 

«Մեր պահանջն է ԲԴԽ-ից՝ դատական նիստերը լինեն դռնբաց, ծնողներին թույլ տան մասնակցեց նիստերին ընդ որում որպես երրորդ կողմ, թույլ տան լրատվամիջոցներին նույնպես ներկա լինեն  նիստերին, որպեսզի բավարարվի հանրային հետաքրքրությունը, լսեն այն սահմռկեցուցիչ  հանգամանքները, որոնց պայմաններում զոհվել են մեր զավակները։ Ում պատմում ես, խելագարվում են»։

Նա կարծում է, որ հենց այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին, ինչը հանրային  հետաքրքրություն ունեցող նյութ է.

«Առիթն էլ եղավ. ծնողները վրդովվեցին, որը վերածվեց վեճի, ինչն էլ առիթ դարձավ, որպեսզի մեզ զրկեն նիստերին մասնակցելու իրավունքից, նիստերն անցկացնեն դռնփակ»։