Լրահոս
Քաղաքական
16:05
22.09.24
288

Այս մեկնարկը ավարտին կհասցնի այն գործը, որը մենք սկսել ենք ամիսներ առաջ. Գառնիկ Դանիելյան

Img default alt hy

Սա այն հանգրվանն է, որտեղ մեր համակիրները, պայքարի ընկերները հետագա հարցերի պատասխանները կստանան: Այս մասին Համալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սա մեկնարկ է մի նոր փուլի և այս մեկնարկը կարծում եմ ավարտին կհասցնի այն գործը, որը մենք միասին սկսել ենք ամիսներ առաջ։ Ճիշտ է, մենք ակնկալում էինք, որ արագ հնարավոր էր իշխանություններին հեռացնել, բայց այս ժամանակահատվածում չստացվեց հեռացնել։ Այո, հուսով եմ, որ մինչև տարվա վերջ կհեռացնենք»,- նշեց նա։

Դանիելյանի կործիքով՝ ընդդիմադիրների ամբիցիաները խանգարում են Փաշինյանին վռնդել, բոլորը մտածում են՝ իրենք են առանցքը։

«Բոլորս մի նավի մեջ ենք, այս իրավիճակը հանդուրժել այլևս ի վիճակի չենք։ Կամք ու վճռականություն է պետք էս թրքահպատակ իշխանությանը դուրս շպրտելու համար։ Ընդդիմադիրներին ամբիցիաներն են խանգարում, իրենց շուրջ մի քանի հոգի հավաքում են ու մտածում են, թե իրենք են աշխարհի առանցքը, իրենց շուրջը պիտի ձևավորվեն գործընթացները, կնիքից բացի ոչինչ չունեն»,-նշեց պատգամավորը։