Լրահոս
Արցախ
11:57
26.05.22
262

«Այս լռությունը մահացու ցավեցնում էր»․ Արցախում ոտքի են կանգնում

Img default alt hy

Ստեփանակերտում մայիսի 28-ին պատրաստվում են հանրահավաք անցկացնել։ Ժամը 17։50-ին Սուրբ Հակոբ եկեղեցուց կմեկնարկի երթ, ապա Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։

Բողոքի ակցիայի մասին հրապարակել է «Aparaj.am»-ը։ Անոնսի ներքո բազմաթիվ քաղաքացիներ, արցախաբնակներ ողջունել են նախաձեռնությունը, նշել, որ կմասնակցեն դրան։

«Վերջապես»,- այսպես են արձագանքել շատերը։

«Այո, վաղուց էր պետք»։

«Այս լռությունը մահացու ցավեցնում էր։ Վերջապես»։

«Տեր Աստված Փառքդ շատ լինի։ Վերջապես»։

«Փաստորեն Լաոն Ստեփանակերտում զարթնում է, առաջ Աստված»։

«Վերջապես Արցախը արթնացավ։ Պայքար-պայքար մինչև վերջ»։

«Ձեր ցավը տանեմ»։

«Արցախ ոտքի»։

«Լաոն կզարթնի անկասկած, Արցախը պայքարող տեսակ է ու միշտ էլ կպայքարի»։