Լրահոս
Հասարակական
19:15
21.11.22
109

Այրվել է մոտ 3 հա անտառածածկ տարածք

Img default alt hy

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 11։40-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Այգուտ գյուղի հարակից հանդամասերից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ (որից մոտ 3 հա անտառածածկ տարածք)։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 փրկարար ծառայող, անտառտնտեսության 8 աշխատակից և 2 ոստիկան։