Լրահոս
Հայաստան
22:45
08.01.22
3 973

Այրել են Առուշ Առուշանյանի մեքենան

«SHAMSHYAN.com»-ը հաղորդում է, որ հունվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: 

Ժամը 02:50-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում գտնվող «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ում հրդեհ է:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ժամանել են Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր նախ կանխել են կայանված 2 ավտոմեքենաներում առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն:  

Այրվել է Հարթաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա Արմեն Դավթանին պատկանող КамАЗ-5511 մակնիշի և Գորիսի բնակիչ, 31-ամյա Առուշ Առուշանյանին պատկանող ЗИЛ-130 մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Դավթյանին պատճառվել է 1 միլիոն դրամի գույքային վնաս, իսկ Ա. Առուշանյանին՝ մոտ 800 հազ. դրամի: 

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, հրդեհի նախնական պատճառը է նշված ավտոմեքենաները հեղուկ վառելիքով՝ բենզինով, դիտավորյալ այրելն է:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածներ չկան:  

Ոստիկանության Գորիսի բաժնի կողմից նշանակվել են դատաապրանքագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային համալիր փորձաքննություններ, հրդեհի փաստով էլ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչությունում նյութեր են նախապատրաստվում:   

Նշենք, որ Ա. Առուշանյանը վերջերս Գորիսի ընտրված քաղաքապետն է, ով գտնվում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: