Լրահոս
Իրավական
23:37
10.04.23
140

Այրել է կատվի ձագուկի աչքը, մի քանիսին էլ շնչահեղձ է արել. «սերիական մարդասպաններն այսպես են սկսում»

 

Կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար իրավական գործընթաց է սկսվել Քննչական կոմիտեում: Այլ մանրամասներ Քննչականը առայժմ չի հայտնում: «Հայլուր»-ի թղթակից Աննա Հովհաննիսյանը կենդանիների խոշտանգման հետքերով նորից Երևանի կենտրոն է գնացել: Երևանցիները կատուների նկատմամբ դաժանությամբ աչքի ընկած տղայի վերաբերյալ նոր տվյալներ են հայտնել: