-
Հասարակական
Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է
21:1305.07.26 -
Քաղաքական
Եթե Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դրվի, պատասխանատվությունը ընդդիմությանն է. Արսեն Բաբայան
21:0005.07.26 -
Տարածաշրջան
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
19:0705.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան
18:4905.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ
17:1905.07.26 -
Հասարակական
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր
15:4505.07.26 -
Հասարակական
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
15:1705.07.26 -
Հասարակական
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
14:1105.07.26 -
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26 -
Քաղաքական
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
23:2602.07.26 -
Հասարակական
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»
22:4702.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև Կիևը
22:3902.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
21:4502.07.26 -
Քաղաքական
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան
21:1502.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումները
21:0002.07.26 -
Միջազգային
ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg
20:4502.07.26 -
Քաղաքական
Բրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձը
20:1502.07.26 -
Հասարակական
Մեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերը
20:0002.07.26 -
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26 -
Իրավական
ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
17:4702.07.26 -
Քաղաքական
Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
17:3302.07.26 -
Հայաստան
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
17:1502.07.26
Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է․ սկանդալ
«Yerevan.Today»-ը գրում է, թե «տաքսի-տաքսի» բեմադրության հերոսն ասում էր․ «Ո՞վ ասաց՝ դիպլոմ չունեմ․․․ Կորցրել եմ»: Այս արտահայտությունը մեր օրերում և մասնավորապես՝ պետական համակարգում հայտնված պաշտնոնյաների համար խիստ արդիական է դառնում․
«Արդեն գրել ենք Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի կեղծ դիպլոմի մասին: Բայց, պարզվում է՝ նա միակ պաշտոնյան չէ, որ դիպլոմ կեղծելով՝ բարձր պաշտոնի է հասել։ Նման փաստի առաջ է պետությանը կանգնեցրել նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:
Սյունիքի մարզպետարանի կայքում հրապարակված կենսագրականը ավելի շատ հիշեցնում է փաստավավերագրական ֆիլմ: Նշված է, որ նա դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Տեղ գյուղի կոլտնտեսությունում:
Այնուհետև նկարագրվում է Մելիքսեթ Պողոսյանի գործունեությունը որպես կամավորական և ազատագրական պայքարի առաջամարտիկ: Նշվում է, որ նա մասնակցել է մի շարք շրջանների ազատագրմանը:
Այնպիսի մանրամասներով է ներկայացված այս ամբողջը, որ ակամայից հարց է առաջանում, ինչո՞ւ Փաշինյանը նման զինվորական հմուտ գործչի թողած՝ համակարգի հետ կապ չունեցող Պապիկյանին նշանակեց Պաշտպանության նախարար:
Ամեն դեպքում, այս գեղարվեստական նկարագրության մեջ պակասում է ամենակարևոր տեղեկատվությունը՝ որտեղ է ստացել բարձրագույն կրթություն Մելիքսեթ Պողոսյանը: Քանի որ հատկապես հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում նշվում է, որ ոչ թե մարզպետ կարող են նշանակվել այն անձինք, որոնք աշխատել են կոլտնտեսությունում, եղել են չոբան, մասնակցել են պատերազմի, այլ կոնկրետ կա բարձրագույն կրթություն ունենալու պահանջ։
«Yerevan.Today»-ը դիմեց Սյունիքի մարզպետարան՝ օրենքով սահմանված կարգով խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ո՞ր բարձրագույն կրթական հաստատությունում է ստացել կրթությունը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ո՞ր թվականներին։ Ո՞ր թվականին է ավարտել և ի՞նչ մասնագիտական որակավորմամբ։ Եվ խնդրել էինք տրամադրել դիպլոմի պատճեն։
Սյունիքի մարզպետարանից մեր գրավոր հարցմանը պատասխանեցին, որ հասցեատերը իրենք չեն, այլ կառավարությունը, քանի որ մարզպետին նշանակում և ազատում է կառավարությունը:
Կարճ ասած՝ ով նշանակել է, նրանից էլ ուզեք։ Դիմեցինք կառավարություն։ Այնտեղից մեզ նորից ուղղորդեցին Սյունիքի մարզպետարան, թե ուզեք այն մարմնից, որ մարմնում, որ աշխատում է ձեզ հետաքրքրող անձը։
Մարզպետարան-կառավարություն-մարզպետարան հարցման շրջանառության այս շղթան արդեն իսկ հիմնավոր կասկած էր հարուցում, որ Մելիքսեթ Պողոսյանը պարզապես բարձրագույն կրթություն չունի:
«Yerevan.Today»-ը նորից դիմեց Սյունիքի մարզպետարան։ Ստացանք հետևյալ պատասխանը․
«ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը 1992 թվականին ընդունվել և 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ»։
Խնդրում ենք ուշադրությւոն դարձրեք ընդունվելու և ավարտելու թվականներին։
Հարցման պատասխանի ընթացքում նաև խմբագրվեց մարզպետի կենսագրությունը, և մարզպետարանի կայքում արդեն տեղադրվեց նրա բարձրագույն կրթության մասին տեղեկատվությունը։
Հարցում ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու՝ Հայաստանում լիցենզիա ունեցե՞լ է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը, գործունեության ժամանակ՝ ըստ տարիների, Ի՞նչ մասնագիտացումների համար է լիցենզիա ունեցել, ե՞րբ է բացվել և ե՞րբ է փակվել և ինչ պատճառով է փակվել, արդյո՞ք այդ բուհի տված դիպլոմը համարվում է պետական նմուշի փաստթուղթ և ստացած կրթությունը՝ բարձրագույն կրթություն և՝ արդյո՞ք հավատարմագրված եղել է, թե՞ ոչ՝ այդ տարիներին գործող օրենսդրության համաձայն։
Պատասխանը խիստ ուշագրավ էր։ Եվ այսպես․
«Սյունիք» ինստիտուտ արտադրական կոոպերատիվը (Ա/Կ) 1996 թվականի հուլիսի 22-ին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով «Ժուռնալիստիկա», «Ֆինանսներ և վարկ» և «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների գծով ստացել է արտոնագիր՝ N 61, 1997 թվականի հուլիսի 16-ին՝ «Իրավագիտություն» մասնագիտության գծով արտոնագիր՝ N 98։
Ստացվում է՝ Սյունիքի մարզպետը 1992 թվականին ընդունվել, 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ, սակայն այդ ինստիտուտը իրավագետ կրթելու արտոնագիր ստացել է մարզպետի ավարտելուց մեկ տարի անց միայն։
Այսինքն՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի դիպլոմը ևս կեղծ է, ինչպես որ կեղծ է Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի դիպլոմը։
Ի դեպ, եթե անգամ փաստաթուղթը կեղծ չլիներ, միևնույն է՝ չէր կարող համարվել բարձրագույն կրթության պատշաճ վկայական, քանի որ բուհն այդ տարիներին հավատարմագրում չի ունեցել, իսկ Հայաստանի պետական հաստատություններում անցողիկ է համարվում այն դիպլոմը, որը տրվել է հավատարմագրված ԲՈւՀ-ի կողմից։
Փաշինյանի կադրային քաղաքականության մասին ավելորդ է խոսել, դրան բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք, թե ինչպես կարող է մի գերատեսչություն մի տարում երեք ղեկավար փոխել, կամ մեկ անձը երեք տարում միանգամից իրարից տարբեր 5 պետական մարմնի ղեկավար դառնալ: Բայց այս դեպքում գործ ունենք ակնհայտ հանցագործության հետ և սա պետք է ստանա իրավական գնահատական, թե անօրինական նշանակվողի մասով, թե նրան նշանակողի՝ այսինքն կառավարության։
Դիմում ենք դատախազությանը և այն իրավապահ մարմիններին, որոնք պարտավոր են զբաղվել հանցագործություն կատարած անձանցով։ Արագածոտնի մարզպետի վերաբերյալ մեր բացահայտումից անցել է արդեն մեկուկես ամիս, և գործը տեղից չի շարժվում, հնարավոր է, որ մտածում են բավարարվել մարզպետի պաշտոնանկությամբ։ Սակայն սա միայն պաշտոնանկության հարց չէ, խոսքը կոնկրետ քրեական հանցագործության մասին է։
Ստացվում է՝ մարդը, չունենալով դրա իրավունքը, նշանակվել է մարզպետ, ուղիղ 13 ամիս է՝ կայացնում է ապօրինի որոշումներ, օգտվում է պետական բյուջեից, տիրապետում է պետական ու ծառայողական գաղտնիքի։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որևէ որոշում փաստացի օրինական չէ։
Երբ ԱԺ պատգամավորը տարածքային կառավարման նախարարին հարց ուղղեց, թե ինչպե՞ս են նման խախտմամբ Ռազմիկ Պետրոսյանին նշանակել մարզպետ, նախարար Գնել Սանոսյանը պատասխանեց, որ իրենք ըստ օրենքի պահանջի ուզել են դիպլոմ, նա էլ տվել է, հո չէի՞ն ընկնելու իսկությունը ստուգեին։
Սակայն, մեր բացահայտումից, կոնկրետ ապացույցներից հետո էլ կառավարությունը պահում է, իր կողմից անօրինական նշանակված մարզպետին պետական բարձր պաշտոնին ու նա շարունակում է գործել մարզպետի լիազորությունների շրջանակում, ստանալ աշխատավարձ և հավելումներ, արձակել հրամաններ, մասնակցել կառավարության աշխատանքների։
Իսկ այս մեկն, փաստացի, Yerevan.Today-ի արդեն երկրորդ բացահայտումն է և վկայում է, որ ապօրինությունների արդյունքում, օրենքներ շրջանցելով, մեր երկրում նշանակում են բարձր պաշտոնների։
Գուցե օրինաչափ է, հաշվի առնելով կառավարության և նրա ղեկավարի մասնագիտական որակները և վերաբերմունքը օրենքներին: Սակայն, ՍԴ որոշումներին անմիջապես արձագանքող, կալանավորման վերաբերյալ միջնորդությունները ոչ աշխատանքային օրերին ներկայացնող Գլխավոր դատախազություն, դիմումենք ձեզ, եթե ձեզ հաջողվի ավարտին հասցնել դիպլոմի վերաբերյալ քննությունը, խնդրում ենք այս նյութը ևս ուսումնասիրեք»,- գրել է կայքը։
-
22:20
03.07.26
Հուլիսի 8-ին Երևանի Կապույտ մզկիթում հարգանքի տուրք կմատուցվի Իրանի նախկին հոգևոր առաջնորդի հիշատակին
Կարդալ ավելին
-
16:16
03.07.26
«Հայաստան. բաց դուռ». ցուցահանդես՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին
Կարդալ ավելին
-
18:19
02.07.26
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
Կարդալ ավելին
-
17:15
02.07.26
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
Կարդալ ավելին