Լրահոս
Հայաստան
12:55
09.02.22
216

Աղվան Վարդանյանն առաջարկում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը խորհրդարանական գործընկերներին ներկայացրել է իր հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել ՀՀ դրոշի գործածման տարածքները: Իր օրինագծի շրջանակում ընդդիմադիր պատգամավորը զուգահեռներ է տարել դրոշների նկատմամբ հարևան երկրների վերաբերմունքի և մեր երկրում առկա իրավիճակի միջև․

«Ես ամեն օր Դավթաշենից գալիս եմ ԱԺ, օրինակ, այսօր ամբողջ ճանապարհին ՀՀ որևէ դրոշ չեմ տեսել», - նկատել է Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով, ՀՀ դրոշի մասին օրենքում լրացումներ կատարելու հիմնական նպատակը դրոշի առավելագույն հանրայնացումն է, պետականության հանդեպ քաղաքացիների, հատկապես, երեխաների և երիտասարդների մոտ հարգալի վերաբերմունքի ամրապնդումը:

«Կարծում ենք՝ առաջարկվող նախագիծը ՀՀ դրոշի գործածման շրջանակի էական ընդլայնման միջոցով կնպաստի ձևական ընկալումից անցմանը դեպի խորհրդանիշների բնույթի գիտակցման: Նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային, մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականութուն», - նշեց Վարդանյանը:

Բացի այդ, նույն նախագծով առաջարկվում է օրենքի մակարդակով կանոնակարգել երեք տոնի՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը:

Կանոնները խախտելու դեպքում առաջարկվում է պատասախանատվության ենթարկել: