Լրահոս
Հասարակական
14:54
20.02.22
445

Ավտովթարից տուժած անչափահաս երեխան տեղափոխվել է հիվանդանոց․ միջադեպ՝ Երևանում

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30–ի սահմաններում Արշակունյաց պողոտայում  բախվել են Երևանի բնակիչներ, 26-ամյա Լիանա Սալմանյանի վարած Lexus մակնիշի և 64-ամյա Արարատ Մկրտչյանի վարած Honda Passport մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի անչափահաս տղա երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  Օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:  

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Ալեքսան Գասպարյանն ու կրտսեր պարեկ Վահե Մուրադյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա և հետիոտները կարողանան անվտանգ հատեն փողոցը, քանի որ վթարը հետիոտնային անցման վրա է տեղի ունեցել:  Վթարի մասին պարեկայի ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:   Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: