Լրահոս
Հասարակական
13:11
21.02.22
205

Ավտովթարից մահացած 5 քաղաքացիները ընտանիքի անդամներ էին

Img default alt hy

Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները մանրամասներ են պարզել Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից, գրում է «shamshyan.com»-ը։

Ըստ աղբյուրի՝ 06-ը վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վաչագան Պետրոսյանը, ուղևորները եղել են Չարենցավան քաղաքի բնակիչներ, 40-ամյա Արմինե Պետրոսյանը, 17-ամյա Վահե Պետրոսյանը, 65-ամյա Գյուլնարա Պետրոսյանը, Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Մելինե Գասպարյանը: Վերջիններս տեղում մահացել են, իսկ 06-ի մյուս ուղևորը՝ 15-ամյա Վանուհի Պետրոսյանը, «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել  է «Աբովան» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Աղբյուրը հայտնում է, որ մահացածները ընտանիքի անդամներ էին: Պարզվել է՝ Opel-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 60-ամյա Վալիշան Կարապետյանը, իսկ վթարից որոշ ժամանակ անց ոստիկաններին է ներկայացել  Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Սամսոն Դավթյանը և հայտնել, որ BMW X5-ը ինքն է վարել:

Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ BMW-ն  նա չի վարել: