Լրահոս
Հասարակական
13:35
02.06.22
176

Ավտովթար՝ Տավուշի մարզում. վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

shamshyan.com-ը գրել է․

Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արթուր Ա-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 14 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ճամփեզրով անցնող ջրահեռացման առվի մեջ։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արթուր Ա-ն, ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ, 42-ամյա Հունան Ա-ն տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։