Լրահոս
Հասարակական
11:30
20.08.22
177

Ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Tiida ու Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: