Լրահոս
Հասարակական
15:45
23.05.23
119

Ավտոմեքենա է այրվում

Img default alt hy

Մայիսի 23-ին, ժամը 11։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:46-ին, մարվել՝ 11:47-ին։