Լրահոս
22:30
17.04.23
165

«Ավտոմատը խաղալիք ա թուրքի համար». Բաքուն «ամեն օր» կրակում է Սոթքում և վարժեցնում «Կոմանդո» ջոկատը

Թշնամին երեք օր անընդմեջ թիրախավորում է Սոթքի հայկական դիրքերը: Կրակոցների պատճառով՝ Սոթքի հանքավայրի աշխատանքը անորոշ ժամանակով դադարեցվել է: Գյուղացիների համոզմամբ՝ ծանր զինատեսակներից է կրակում ադրբեջանական բանակը՝ նպատակ ունենալով ահաբեկել խաղաղ բնակչությանը: 

Ըստ ռազմական փորձագետների՝ ալիևյան ռեժիմը ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ  Հայաստանից իր ուզածը ստանալու  համար պատրաստ է մեծ պատերազմ սանձազերծել: Այդ մասին են վկայում նաև Ադրբեջանի զինուժի՝ չդադարող զորավարժությունները: