Լրահոս
Հասարակական
11:59
03.11.25
585

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 3 անձի վիճակը միջին ծանրության է․ ԱՆ

Img default alt hy

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 3-ը շարունակում են ստանալ բուժօգնություն: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

ԱՆ-ից նաև նշում են, որ մյուս տուժածներն անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին, ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել, կա 18 տուժած։