Լրահոս
Հասարակական
17:00
25.03.23
84

Ավտոբուսի տակ 3 մարդ է հայտնվել. բախվել են BMW-ն ու մոպեդը

Ողբերգական դեպք է եղել Երևանում: Բախվել են BMW-ն ու մոպեդը: Մոպեդը կողաշրջվել է ու դրա վրա եղած 3 մարդիկ հայտնվել են Մասիս-Երևան երթուղու ավտոբուսի տակ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ 2-ը՝ մեկ կին և մեկ երեխա, տեղում մահացել են, իսկ մի տղամարդ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: