Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:35
22.08.22
90

Ավստրիայի նախագահն ուղեղի ցնցում է ստացել լեռնային արշավի ժամանակ

Img default alt hy

Ավստրիայի նախագահ Վան դեր Բելենն ուղեղի թեթև ցնցում և քերծվածքներ է ստացել լեռնային արշավի ժամանակ: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նախագահի թվիթերյան էջում: Բժիշկների խորհրդով նա գիշերն անցկացրել է հիվանդանոցում:

Նշվում է, որ նախագահը սայթաքել է կիրակի ցերեկը՝ Կաուներգրատ ազգային պարկի տարածքում և տեղափոխվել մոտակա հիվանդանոց:

Միջադեպի հետ կապված՝ նախագահը որոշել է չեղարկել երկուշաբթի և երեքշաբթի Ալպբախ կոմունայում եվրոպական ֆորումի շրջանակում կայանալիք հանդիպումները: