Լրահոս
Աշխարհ
15:15
24.05.23
100

Ավստրալիայում բուրկա հագած զինված կողոպտիչները թանկարժեք զարդերի խանութ են թալանել

Img default alt hy

Ավստրալիայի Քուինսլենդ նահանգում անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են երկու զինված կողոպտիչներ թալանում թանկարժեք զարդերի խանութը: Իրենց ինքնությունը չբացահայտելու համար կողոպտիչները հագած են եղել բուրկաներ (մարմինն ու դեմքը ծածկող մուսուլման կնոջ հագուստ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կողոպուտի տեսանյութը հրապարակել է BBC-ն:

Չարագործները որոշ զարդեր վերցնելուց հետո արագ փախուստի են դիմել, քանի որ անցորդներից մեկը սկսել է բարձր բղավել:

Խանութի սեփականատեր Մադհուրի Ազամը BBC-ին հայտնել է, որ կողոպտիչները տարել են 200 հազար ավստրալիական դոլարի (131 հազար ԱՄՆ դոլարի) զարդեր: