Լրահոս
Հասարակական
12:41
09.02.22
122

Ավելի քան 1500 երեխա հիվանդության պատճառով կրթօջախ չի հաճախում

Img default alt hy

Այս պահի դրությամբ Հայաստանում 1563 երեխա հիվանդության պատճառով դպրոց ու նախադպրոցական հաստատություն չի հաճախում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Պաշտոնյան նշել է, որ բացակայությունները պայմանավորված են ինչպես կորոնավիրուսային վարակով, այնպես էլ գրիպով եւ ՍՇՎ-ով: Հիվանդությունների բոլոր երեք խումբն էլ հիմա թիրախավորում են 0-18 տարեկան երեխաներին եւ արտահայտվում են գրեթե նույն ախտանիշներով:

Ըստ վիճակագրության՝ Երևանում հիվանդության պատճառով բացակայողների թիվը հասել է 1098-ի: Շատ դպրոցներ աշակերտների 10 տոկոսի բացակայության դեպքում անցնում են հեռավար ուսուցման՝ ամբողջովին կամ մասնակի:

Հիշեցնենք, որ համաճարակով պայմանավորված 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: