Լրահոս
Տարածաշրջան
10:25
29.05.22
444

Ավարտվել է Խաչատուրյան քույրերի հոր դեմ հարուցված քրեական գործի քննությունը

Img default alt hy

Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է 2018 թվականին դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցված գործի հետաքննությունը, որն սկսվել էր աղջիկների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքների հիման վրա: «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Նշվում է, որ մեղադրանքը խստացվել էր գործով նոր փաստերի հայտնաբերմամբ, որոնց համաձայն՝ Միխայիլ Խաչատուրյանը դուստրերի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր է տարածել:

«Վերջնական խմբագրմամբ Միխայիլ Խաչատուրյանի պաշտպաններին մեղադրանք է առաջադրվել սեռական բռնության մասին քրեական գործի շրջանակում: Հետաքննության ընթացքում պարզվել է նաև մեղադրյալի կողմից դուստրերի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի տարածման փաստը, ինչի մասին տեղեկացված են եղել նրա փաստաբանները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ինչպես հայտնել է գործկալության աղբյուրը, Խաչատուրյան քույրերի փաստաբաններն արդեն ծանոթացել են գործի նյութերին, երբ դրանք ուսումնասիրեն նաև մեղադրյալի պաշտպանները, գործը կփոխանցվի դատախազություն մեղադրական եզրակացության հաստատման համար, այնուհետև այն կուղարկվի Մոսկվայի Բուտիրսկի շրջանի դատարան: