Լրահոս
Միջազգային
15:27
08.01.22
88

Ավարտվել է հայ զինծառայողների տեղափոխումը Ղազախստան

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստան:

Նշվում է, որ նրանց տեղափոխումն իրականացվել է Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից՝ ռուսական Իլ-76 ինքնաթիռներով: Հայ զինծառայողներին տեղափոխող ինքնաթիռները վայրէջք են կատարել Ալմաթիի օդանավակայանում:

Երեկ՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են նաև 100 հայ զինծառայողներ: