Լրահոս
Միջազգային
15:30
06.04.25
336

Աշխարհի ամենահարուստ շուկայում խնդիրներ ունի հայկական ապրանքը. Թրամփի «պատերազմական» կանոնները

Թրամփի հայտարարած տնտեսական պատերազմի զոհերի թվում է նաև հայկական արտադրությունը: 10 տոկոս մաքսատուրք է սահմանել Վաշինգտոնը Հայաստանից ներկրվող ապրանքի համար: 

Չնայած այլ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ էլ է ԱՄՆ-ը բարձր մաքսատուրքեր սահմանել՝ հայ տնտեսագետները, սակայն, մտավախություն ունեն, որ ԱՄՆ արտահանվող սակավաթիվ հայկական ապրանքը  չի դիմանա մրցակցությանը: