Լրահոս
Սպորտ
14:15
21.08.22
92

Աշխարհի 152-րդ ռակետը Ցինցինատիի մրցաշարի եզրափակիչում է

Img default alt hy

Թենիսի աշխարհի 152-րդ ռակետ, խորվաթ Բորնա Չորիչը Ցինցինատիի մրցաշարի եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ցինցինատիի մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում մրցեցին Մեծ Բրիտանիան ներկայացնող Կամերոն Նորիսը և խորվաթ Բորնա Չորիչը: 1 ժամ 31 րոպե ձգված մրցախաղում Չորիչն առավելության հասավ երկու սեթերից հետո` 6:3, 6:4 հաշվով:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարը կայացել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին: