Լրահոս
Միջազգային
13:02
04.04.25
147

Արյունահեղության նոր փուլ է սկսվում Գազայում. մեկ օրում 100 մարդ է զոհվել

 

Չեն հասցնում փախչել Իսրայելի օդային հարվածներից Գազայի հատվածի հարավի բնակիչները: Վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 112 պաղեստինցի է զոհվել, հիմնականում՝ Խան Յունիսի փախստականների ճամբարում: Արաբական լրատվամիջոցների տվյալներով՝ ռմբակոծության հետևանքով զոհվել է մեկ ընտանիքի վեց անդամ։ Գազայի հատվածը հումանիտար օգնության աշխատողների համար աշխարհում ամենավտանգավոր վայրն է համարում ՄԱԿ-ը: Հինգշաբթի Անվտանգության խորհրդում սարսափելի տվյալներ են ներկայացվել Գազայի հատվածում սպանված Կարմիր Մահիկի և ՄԱԿ-ի աշխատակիցների մասսայական թաղումների մասին: