Լրահոս
Իրավական
21:55
19.11.22
149

Արյան վրեժի պահանջ՝ անպատժելիության մթնոլորտում. Պեմզաշենի սարսափազդու սպանության դասերը

«Բոլորը պետք է ապագայի համար դասեր քաղեն Պեմզաշենի ողբերգությունից»,- «Հայլուրի» թղթակցին ասել են փորձագետները:

Քրեագետ Լիլիթ Գևորգյանի կարծիքով՝ թեև արյան վրեժի գաղափարն արդիական էր միջնադարում, հիմա՝ Պեմզաշենի սարսափազդու դեպքից հետո, Հայաստանում էլ գտնվում են մարդիկ, որ կարծում են՝ ճիշտ է մորն ու երեխաներին դաժանաբար սպանողին հանձնել երեխաների հոր ձեռքը: