Լրահոս
Հասարակական
12:10
22.04.22
324

Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ գործող տնօրենից հանդիպման առաջարկ ստանալու մասին

Img default alt hy

Տրամադրությունը բարձր է, մարտական, Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Արթուր Վանեցյանը․

Նրա խոսքով՝ վրաններ չտեղադրելու հարցը քաղաքական որոշում է:

«Իշխանությունները տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսված շարժումը թափ է հավաքում, որ թե օր օրի, այլ ժամ ժամի: Ուզում են որևէ կերպ կասեցնել այս շարժման ընթացքը, բայց ես համոզված եմ, որ չի հաջողվելու, որովհետև երբ ես միանակ եկա Ազատության հրապարակ, այսօր ականատես ենք, որ հրապարակը մշտապես լի է մարդկանցով:

Ազատության հրապարակ գալիս են ծատ տարբեր մարդիկ: Գլիս են մարդիկ տարբեր քաղաքական հայացքներով, տարբեր նախասիրություններով, անկախ նրանից, համակրում են, չեն համակրում, չիրում են, չեն սիրում այս կամ այն անձի, բայց բոլորը հասկանում են, որ սա պայքար է հանունի», -ասել է նա:

Վանեցյանն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի այն հայտարարությանը, թե ԱԱԾ տնօրեն Արման Աբազյանը պետք է այցելի Արթուր Վանեցյանին:

«Անվտանգային համակարգը Հայաստանում և Արցախում փլուզվել է և պետք է արագ քայլեր ձեռնարկել, որպեսզի անվտանգային համակարգը վերականգնվի: Ինչ վերաբերում է ԱԱԾ գործող տնօրենի՝ գալուն, զանգելուն կամ հանդիպման առաջարկ անելուն նման բան չի եղել: Միքայել Համբարձումյանը դա իր կարծիքն է արտահայտել»,- ասել է նա: