Լրահոս
Հասարակական
14:23
20.05.25
732

Արտակարգ դեպք` Կոտայքի մարզում. պաշտոնյայի աթոռի տակ մարտական նռնակ են տեղադրել

Img default alt hy

Այսօր` մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավան վարչական շրջանի ղեկավարի 2-րդ վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ են տեղադրել, հայտնում է Shamshyan.com-ը:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները:

Տեղում պարզվել է, որ շենքը Բյուրեղավանի վարչական ղեկավարի 2-րդ մասնաշենքն է, սակայն այն օգտագործվում է` որպես ԵԿՄ Բյուրեղավանի գրասենյակ:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: