Լրահոս
Քաղաքական
13:15
27.05.25
328

Արտագաղթի թվերը միայն աճում են. մարդիկ չեն ուզում ապրել այս իշխանության կողմից կառավարած երկրում․ Վահագն Սարոյան

Img default alt hy

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հայաստանից արտագաղթի բազմազան պատճառներին ավելացել է նաև բանակից ազատելու նպատակով քաղաքացիությունից հրաժարումը, ինչը ոչ միայն արտագաղթի փաստացի դրսևորում է, այլև իրավաբանորեն ՀՀ քաղաքացու օրինական կորուստ։

Արտագաղթի ցուցանիշներից ակնհայտ է դառնում, որ 2020թ.-ից մինչ օրս արտագաղթի թվերը միայն աճում են։ Վիճկոմիտեի տվյալնեով միգրացիայի մնացորդը միայն 2022թ-ին է եղել դրական։ Worldometer-ի տվյալներով, 2024 թվականին Հայաստանի բնակչությունը կազմել է մոտ 2,973,840 մարդ, իսկ մաքուր միգրացիայի ցուցանիշը, կամ ինչպես վիճակագիրներն են ասում՝ միգրացիայի մնացորդը կազմել է -29,966, ինչը նշանակում է, որ այդքան մարդ ավելի է արտագաղթել, քան ներգաղթել։ Իսկ 2025թ-ին այս թիվը աճի միտում է գրանցելու, քանի որ սահմանադրական իրավունքը փողով խախտելու օրինագիծ է ընդունվում։

Կարճ ասած՝ մարդիկ չեն ուզում ապրել այս իշխանության կողմից կառավարած երկրում, որն իր հետ բերում է շարունակական մղձավանջ, շարունակվող պարտություն, անիրավություն, անընդմեջ աղետների մեջ ապրելու և դրանք երբեք չհաղթահարելու զգացողություն, անվտանգային ու սոցիալական սպառնալիքներ, գնաճին չդիմակայելու վախ, ֆինանսական անկայունություն, հարկային տեռոր (ինչը ծնում է նաև բիզնեսի արտագաղթ), արժեքների հարկադրական ոտնահարում, ինչպես նաև անկանխատեսելի իրականություն (ցանկը անդադար կարելի է շարունակել)»։