Լրահոս
Հայաստան
13:42
25.03.22
600

«Արշալույսն է խաղաղության դարաշրջանի». Սերժ Սարգսյան

Img default alt hy

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին հորդորում է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներ խնդրել «խաղաղության ճարտարապետներից»։

«Ինձ ինչո՞ւ եք հարցնում, գնացեք, խաղաղության ճարտարապետներին հարցրեք», - լրագրողներին ասել է Սարգսյանը։

Ինչո՞ւ է հիմա ակտիվացել հակառակորդը, ՀՀ երրորդ նախագահը արձագանքել է.

«Արշալույսն է խաղաղության դարաշրջանի՝ նույն Փառուխն էլ, նույն Ներքին Հանդն էլ»։

Հարցին՝ կարո՞ղ է սա պայմանավորվածություն լինել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, երրորդ նախագահը պատասխանել է, որ ենթադրությունների վրա չի հիմնվում։

«Գնացեք, ճարտարապետներին հարցրեք», - հավելեց Հայաստանի երրորդ նախագահը։