Լրահոս
Քաղաքական
17:30
19.05.23
142

Արշակունյաց պողոտայում իրավիճակը լարված է

Արշակունյաց պողոտայում՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, պարբերաբար լարվում են կրքերը ոստիկանների ու զոհված զինծառայողների հարազատների միջև: Նրանք այսօր շուրջ մեկ ժամ փակ են պահել պողոտան ու բացել են, երբ Աշոտ Փաշինյանի առևանգման համար կասկածվող Գայանե Հակոբյանին դատարանից տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր: Նրա կալանավորման միջնորդության մասին որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 15-ին:Свернуть