Լրահոս
Քաղաքական
12:43
06.01.23
127

Արքայազն Հարին աղմկահարույց խոստովանություններ է արել

Img default alt hy

Սասեքսի դուքս արքայազն Հարին խոստովանել է, որ Աֆղանստանում զինվորական ծառայության ժամանակ սպանել է 25 մարդու։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով արքայազնի ինքնակենսագրական գրքից («Spare») մի հատվածի. գրքի թողարկումը նախատեսվում է հունվարի 10-ին։

«Ես միշտ կարող էի ճշգրիտ ասել, թե քանի թշնամու մարտիկի եմ սպանել: Այսպիսով, իմ թիվը 25 է: Դա ինձ բավարարվածությամբ չէր լցնում, բայց ես ամոթ էլ չէի զգում», - գրել է արքայազնը:

Ավելի վաղ արքայազն Հարին խոսել էր այն մասին, թե ինչպես է իր վրա ազդել զինվորական ծառայությունը։ Նա ասել էր, որ բրիտանական բանակում անցկացրած 10 տարին իրեն տվել է այնպիսի փորձ, որը չունի թագավորական ընտանիքի ոչ մի այլ անդամ։

Արքայազն Հարին ծառայել է բանակում 2005-2015 թվականներին և թոշակի անցել մայորի կոչումով։ Նա մասնակցել է Աֆղանստանի մարտերին 2008 և 2012 թվականներին։

Բացի այդ, իր նոր գրքում արքայազն Հարին խոստովանել է, որ թմրանյութ է օգտագործել 17 տարեկանում։ Արքայազնի խոսքով՝ ինքը կոկաին է օգտագործել։

«Դա այնքան էլ զվարճալի չէր, և ես առանձնապես երջանիկ չէի զգում դրա պատճառով», - գրել է արքայազն Հարիին: