Լրահոս
Ժամանց
12:15
24.05.23
131

Առնոլդ Շվարցենեգերը տանկով գնացել է Netflix-ի գրասենյակ

Img default alt hy

Netflix-ի յութուբյան ալիքում հայտնվել է հումորային տեսահոլովակ՝ Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ։

Տեսանյութում «Տերմինատորի» աստղը տանկով մոտենում է հոսքային ծառայության գրասենյակին՝ բարձրանալով շենքի մոտ կայանած մեքենայի վրա, և իրեն հայտարարում Netflix-ի «էքշնի գծով նոր տնօրեն»:

Շվարցենեգերը հեգնական տոնով առցանց կինոթատրոնի նախագծերի երկրպագուներին խոստացել է ամենամեծ պայթյուններն ու ամենադիտարժան մարտերը գալիք ֆիլմերում և սերիալներում:

Նա նաև հայտարարել է Netflix-ի առաջիկա նախագծերի թողարկման ժամկետները, ներառյալ՝ Քրիս Հեմսվորթի մասնակցությամբ մարտաֆիլմը, մարդասպան մոր մասին սերիալը, Շվարցենեգերի մասնակցությամբ բլոկբաստերը և շատ այլ նախագծեր, փոխանցում է Showbiz-ը։