Լրահոս
Քաղաքական
10:32
01.02.22
218

Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են․ Ալեն Սիմոնյանը ստորագրել է արձանագրությունը

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»,- նշվում է արձանագրությունում:

ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ նրան կփոխարինի խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է հրաժարական տալու մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: