Լրահոս
Հասարակական
20:40
28.10.25
225

Արմավիրում բшխվել են «Ford Tranist»-ն ու «Москвич»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Մյասնիկյան գյուղի վարչ տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Էդմոն Ա.-ի վարած «Ford Transit» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչ Մ-ի վարած «Москвич» (Будка) մակնիշի ավտոեմքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Москвич»-ը գլխիվայր շրջվել է:
  
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Москвич»-ը եղել է կայանված, իսկ «Ford Transit»-ը պատկանում է հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Դարոյնք» ընկերությանը: