Լրահոս
Հասարակական
16:00
12.04.23
284

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է պահպանության ապահովման բաժնի ծառայողի մարմինը

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում 2023 թվականի ապրիլի 12-ին ժամը 11:20-ի սահմաններում հայտնաբերվել է հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայող, 1977 թ. ծնված Լ. Մ-ի դին՝ հրազենային վնասվածքով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, նախնական տվյալներով՝ Լ. Մ.-ն կատարել է ինքնասպանություն իրեն ամրակցված ծառայողական զենքով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: