Լրահոս
Հայաստան
22:27
21.02.22
232

Արման Թաթոյանը ընդունել է ԵԽ պատվիրակությանը․ բարձրացվել է նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների թեման

Img default alt hy

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ փետրվարի  ընդունել է Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին ԵԽ շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի նախագահ Մարի -ին, Հագսգարդին և Կոմիտեի անդամ Գորան Բասիչին։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ազգային փոքրամասնությունների ակտիվ մասնակցությունը երկրում որոշումների կայացման գործում։ 
Արման Թաթոյանը նշել է, որ պետք է շարունակաբար զարգացվեն սեփական կրոնն ու մշակույթը զարգացնելու ազգային փոքրամասնությունների հնարավորությունները։ Պաշտպանը շեշտել է, որ առկա է համագործակցություն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ՀԿ-ների, պատգամավորների հետ, ուշադրություն է դարձվում ցանկացած դիմումի:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման թեմային։ Արման Թաթոյանն իր մտահոգությունն է հայտնել հարուցված գործի առնչությամբ՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը Ս. Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդման սկզբնական փուլից սեփական նախաձեռնությամբ սկսել է նրա իրավունքների պաշտպանության գործընթաց: 

Կողմերը քննարկել են նաև ազգային փոքրամասնություններին առնչվող օրենսդրության բարելավմանն առնչվող հարցեր։