Լրահոս
Հայաստան
14:25
20.02.22
239

Արման Թաթոյանը շնորհավորել է Արցախյան շարժման 34-րդ տարեդարձը

Img default alt hy

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է Արցախյան շարժման 34-րդ տարեդարձը:  

«Թույլ չտալ, որ պատերազմից հետո Արցախում խաղաղ կյանքը վերականգնվի, ամեն ինչ անել, որ մարդիկ լինեն հուսահատության մեջ ու ապրեն վախի զգացումով. սա ադրբեջանական իշխանությունների նպատակային, համակարգված քաղաքականություն է:   Այս եզրակացությունը հիմնված է փաստերի, Արցախի համայնքներում ուսումնասիրությունների, մարդկանց հետ քննարկումների ու Արցախի գործընկերոջս` Գեղամ Ստեփանյանի մեր համատեղ վերլուծությունների վրա:  Խաղաղ բնակիչների կյանքի, արաժանապատիվ ապրելու և կենսական մյուս իրավունքների խախտումները, սպառնալիքներն ուղղված են խաղաղ բնակչության կյանքն անհնարինության վերածելուն:  Ընդ որում, կրակոցներն էլ ահաբեկչական բնույթի են. օրինակ՝ ուղիղ կրակում են մարդկանց տների վրա, երբ գիշերը քնած են կամ երբ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում և այլն:  Բայց մարդիկ բոլորն էլ տրամադրված են խաղաղ ապրելուն ու զարգանալուն. հերոս են:

Նույնը նաև վերաբերում է Հայաստանի սահմանային բնակիչներին:  Ուղղակի մենք ինքներս՝ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, պետք է համակարգված գործենք, ճիշտ հասկանանք ադրբեջանական իշխանությունների արարքների իրական մոտիվները, շարժառիթները:  Ճիշտ գնահատենք մեր կյանքի անվտանգության հարցերն ու իրավունքների երաշխիքները:  

Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները մոլորեցնել միջազգային հանրությանը. պետք է հասկանալ իրական մտադրություններն ու դրանք բացահայտող փաստերը:  Այսօր էլ Արցախյան շարժման 34-րդ տարվա` 1988թ. գլխավոր օրերից է, որ խորհրդանշում է իրավունքների պաշտպանության համար պայքարը»,-սվում է նրա ուղերձում: