Լրահոս
Հասարակական
23:25
13.04.23
241

Արգիշտի Քյարամյանը ՔԿ-ից հեռացավ «թուրքի շուն», «դավաճան», «ամոթ» վանկարկումների ներքո

Img default alt hy

Քննչական կոմիտեի մոտ «Ամոթ, ամոթ», «դավաճան», «գոնե դեմքներդ փակեք», «այսպես խմբով գնայիք Տեղ գյուղ», բղավում են ծնողները՝ դիմելով պատ կազմած ոստիկաններին։ 

Իսկ երբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն էր մեքենայով հեռանում, նրա հետևից գոռացին՝ «թուրք», «դավաճան», նրա մեքենայի հետևից շշեր նետվեցին։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները փակել են Մամիկոնյանց փողոցը:

Նշենք, որ այսօր զոհված զինծառայողների հարազատները ՔԿ-ի դիմաց 24-ժամյա նստացույց են սկսել: Նրանք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին: Նրանք բողոքում են, որ մինչ օրս որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել: