Լրահոս
Սպորտ
00:07
26.03.23
226

Արգենտինայի հավաքականի մարզաբազան վերանվանվել է Մեսսիի անունով

Img default alt hy

Արգենտինայի հավաքականի մարզաբազան վերանվանվել է Լիոնել Մեսսիի անունով։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան գլխավորող Կլաուդիո Տապիան։

«Մենք պատմական օր ենք ապրել մեր մարզաբազայում, որն այսօրվանից կկրի աշխարհի լավագույն խաղացող Լիոնել Անդրես Մեսսիի անունը»,- գրել է Տապիան սոցցանցում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Արգենտինայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն։ Աշխարհի առաջնության եզրափակիչում «Ալբիսելեստեն» 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային՝ 3-3 հաշվով ոչ-ոքիից հետո: Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Լիոնել Մեսսին։

Լիոնել Մեսսին համարվում է նաև 2023 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից մեկը։