Լրահոս
Հասարակական
17:42
05.02.25
198

Արդեն երեխեքի կորժիկի փողն են հավաքում. առևտրականները դժգոհում են հարկի կրկնակի բարձրացումից

 

Առևտրականների բողոքի ալիքը չի մարում: Այսօր կառավարության շենքի մոտ նրանք նորից ակցիա են անցկացրել: Դժգոհ են շրջանառության 5 տոկոս հարկի կրկնակի բարձրացումից: Այդ հարկատեսակը 10 տոկոս է դարձել այս տարվա հունվարի մեկից: Սուրմալու, Փեթակ տոնավաճառնների ու Առինջ մոլի առևտրականներն այսօր փակել են իրենց վաճառակետերը, հավաքվել գործադիրի շենքի մոտ: Տնտեսվարողները պնդում են, որ այս որոշմամբ՝ Հայաստանի կառավարությունը ջարդում է տնտեսության ողնաշարը համարվող փոքր ու միջին բիզնեսը: Ըստ բողոքավորների՝ արդեն որոշ վաճառակետեր փակման եզրին են: