Լրահոս
Հասարակական
13:22
22.02.22
375

Արդարություն հանուն Արցախի․ ճնշել ագրեսորներին․ բողոքի զանգվածային ակցիա՝ Երևանում

Img default alt hy

Ինչպես տեղեկացրել ենք, Երևանի մարզահամերգային համալիրի մոտ ընթանում է ՀՀ քաղաքացիների բողոքի զանգվածային ակցիան։

Ադրբեջանցի պատվիրակների հայաստանյան այցի դեմ ընդվզող մարդիկ հավաքվել են Երևանի մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ ընթանում է Եվրանեսթի վեհաժողովի նիստը։

Բողոքի ակցիան կազմակերպել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը:

Ակցիայի մասնակիցները իրենց վրդովմունքն են արտահայտում Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քայլերին չարձագանքելու դեմ: Նրանց պնդմամբ, ՀՀ իշխանությունները նույնպես չեն արձագանքում այդ ամենին։


Նրանց ձեռքերին պաստառներ կան՝ Արդարություն հանուն Արցախի, Հայաստանն առանց թուրքի, Ճնշել ագրեսորներին, Հադրութը մեր տունն է և այլ գրություններով։