Լրահոս
Հայաստան
11:00
20.02.22
653

Արցախը միշտ մերն է լինելու․ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը՝ Վերածննդի օրվա առթիվ

Img default alt hy

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի վերածննդի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։

Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Սիրելի հայրենակիցներ,

34 տարի առաջ այս օրը մեկնարկը տրվեց Արցախի և ողջ հայ ժողովրդի համար դժվար, բայց լավ ապագա խոստացող իրադարձությունների։ Մի գործընթաց, որը բերեց Արցախի վերածննդի։

Այս շարժմանը մասնակցեց ողջ հայությունը: Հայաստանը, Արցախը և Սփյուռքը փառահեղ հաթանակներից հետո լծվեցին Արցախի Հանրապետության շենացմանն ու պետականության ամրապնդմանը:

Այսօր, սակայն, ծանր ապրումներով եմ շնորհավորում Արցախի վերածննդի օրվա առթիվ։ Մենք պարտավոր ենք վերագտնել մեր ուժը, վճռականությունը և միասնությունը՝ հաղթահարելու հուսահատությունը և պարտության հետևանքները:

Արցախը միշտ մերն է լինելու:

Ռոբերտ Քոչարյան

20․02․2022 »։