Լրահոս
Քաղաքական
19:30
24.09.24
88

Արցախը կկանչի Եռաբլուր. պատերազմների և ողբերգական պայթյունի զոհերի հուշակոթող կլինի պանթեոնում

Եռաբլուրում կառուցվելու է «Արցախի կանչ» հուշակոթողը՝ Արցախում ննջող մեր բոլոր հայրենակիցների և սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին: 

Խաչքարերից մեկը սպասում է խորհրդանշելու՝ նվիրված անհետ կորած ու գերեվարված արցախցիներին: Հուշակոթողը սպիտակ քարից է  լինելու՝ Ստեփանակերտի հուշահամալիրի նմանությամբ: