Լրահոս
Հասարակական
21:35
23.01.26
184

Արցախում մնացած վերջին հայերը հեռացան իրենց տներից. ի՞նչ վիճակում են Հայաստան տեղափոխված 11 մարդիկ

Օկուպացված Արցախում մնացած վերջին 10 հայերը և ազգությամբ ռուս մեր երկրի մի քաղաքացի տեղափոխվել են Հայաստան: Նրանք արդեն բուժզննում են անցել, մեկը հոսպիտալացվել է: Ըստ Հայաստանի պաշտոնյաների` մարդկանց տեղափոխումն իրականացվել է առանց միջնորդների՝ Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցությամբ: Ովքեր են Հայաստան տեղափոխված արցախցիները: