Լրահոս
Արցախ
15:06
20.02.22
273

Արցախում հարգանքի տուրք են մատուցել քաղաքային հուշահամալիրում և զինվորական պանթեոնում

Img default alt hy

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ, բարձրաստիճան պետական այրերի, զինվորականների և  «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության Հայաստանից ժամանած անդամների ուղեկցությամբ, փետրվարի 20-ին այցելել է քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:  

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը եղել է նաև Ստեփանակերտի զինվորական պանթեոնում, որտեղ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների շիրիմներին: