Լրահոս
Արցախ
16:30
08.01.22
127

Արցախում երբ են մեկնարկելու դասերը

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ նախադպրոցական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում, ուսումնական գործընթացը շարունակվելու է բնականոն հունով՝ ըստ նախապես ամրագրված հրամանի։

Հանրապետության մանկապարտեզները կգործեն  հունվարի 10-ից։ Այդ օրը դպրոց կհաճախեն նաև հանրակրթական դպրոցների  3-12-րդ դասարանների աշակերտները։

Ցածր 1-2-րդ դասարանների դպրոցականների դասերը կսկսվեն հունվարի 17-ից։

ԿԳՄՍ-ն կոչ է անում ծնողներին՝ երեխաների մոտ սուր շնչառական հիվանդությունների և ջերմության առկայության դեպքում մանկապարտեզ և դպրոց չուղարկել։