Լրահոս
Քաղաքական
23:15
22.05.23
168

Արցախն ու «անկլավները» Ադրբեջանի մաս են. էլ չգիտի՝ ինչպես ասի Փաշինյանը

Այսօր ավելի քան 4 ժամ տևած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հատատեց, որ Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց հրաժարված Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս: 

86 600 քառակուսի կիլոմետր տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի տարածքում գտնվող 8 գյուղերը, որոնք Ադրբեջանը անկլավ է անվանում, ու Փաշինյանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանն այդ տարածքով, եթե Բաքուն էլ Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրը ճանաչի: Փաշինյանը Արծվաշենն է նշել, իսկ Արցախի հայության իրավունքների ու անվտանգության հարցերը թողել Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը: