Լրահոս
Հայաստան
15:46
22.02.22
613

«Արցախն Ադրբեջանն է» քարոզող ադրբեջանցին Երևանից ողջունում է համերկրացիներին․ Վարդան Ոսկանյան (Լուսանկար)

Img default alt hy

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Բաքվի բռնապետի խորհրդարանի՝ Երևան ժամանած ներկայացուցիչն այնքան համարձակություն ունի, որ «Արցախը Ադրբեջան է!» ետնանկարով իր թվիթերյան օգտահաշվի միջոցով մեր մայրաքաղաքից ողջույններ է հղում աշխարհի ադրբեջանցիներին և շնորհավորում նրանց «Ջրի չորեքշաբթին»։

Մեկնաբանություններում «խրախճանք» է՝ «Երևանն Ադրբեջան է», «վստահ եմ՝ որոշ ժամանակ անց վերադառնալու ենք մեր հայրենիք Երևան» և այլ զառանցանքների տեսքով։

Ծանոթագրություն՝ «Ջրի չորեքշաբթին» Ադրբեջանում կովկասյան պարսիկներից (թաթերից) յուրացված նախանովրուզյան տոներից է, որը նվիրված է բնության չորս տարերքներից ջրին։

#չՀայաստանը »,- գրել է Ոսկանյանը։