Լրահոս
Արցախ
20:20
23.08.22
99

Արցախի նախագահն ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների

Img default alt hy

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների:Հայտնում են Ահ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են հանրային հնչեղություն ունեցող տարբեր խնդիրներ:

Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին՝ ընդգծելով ոչ կառավարական կառույցների հետ շարունակական համագործակցության կարևորությունը իշխանություն-հասարակություն կապի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում: